Մենք Հանուն Քաղաքացիական Հավասարության
  • Գլխավոր
    • Մեր Մասին
    • Նորությունների Արխիվ
    • ՄԻԱՎ/ՁԻԱՀ
    • Սեռավարակներ
      • Տրիխոմոնիազ
        • Քլամիդիոզ
          • Գոնոռեա
            • Սիֆիլիս
              • Կանդիդոզ
                • Սեռական օրգանների հերպես
                  • Սեռական օրգանների գորտնուկներ
                    • Հեպատիտներ
                    • Կանխարգելում
                      • Պահպանակ
                      • Սեռ, Գենդեր, Վարքագիծ
                        • Սեռական Կողմնորոշվածություն
                          • Գենդեր
                            • Սեռ, Սեռական Վարքագիծ
                            • Սեռական Առողջություն և Իրավունք
                            • Վիճակագրություն
                            • Օգտակար Գրականություն
                            • Առցանց Խորհրդատվությոն
                            • Օգտակար Հղումներ

                            Նորություններ

                            ՄՀՔՀ ՀԿ-ն Եզդիների Ազգային Միության հետ համատեղ կազմակերպեց փոքրամասնությունների մշակության երեկո 

                            ՄՀՔՀ ՀԿ-ն Եզդիների ազգային միության հետ համատեղ MATRA ծրագրի շրջանակներում կազմակերպեց փոքրամասնությունների մշակության երեկո: Երեկոն նշվեց Ապրիլի 18-ին Երևանի կենտրոնական փոստատան հանդիսությունների սրահում: Այս տարի Ապրիլի 18ին էր նշվում նաև եզդիների ազգային նոր տարին` "Սարե Սալը": Միջոցառումը նպատակ ուներ ամրապնդելու միջմշակությաին և միջկրոնական երկխոսության արդյունքում ձևավորված համագործակցությունը տարբեր փոքրամասնությունների միջև և խթանելու Հայասատում բնակվող բոլոր փոքրամասնությունների մշակութային իրավունքերի իրականցմանը: Միջոցառմանը եկել էին աջակցելու ներկայացուցիչներ տարբեր հասարակական կազմակերպություներ, Մարդու Իրավունքերի Պաշտպանության Գրասենյակ, ինչպես նաև ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ: "Մենք հանուն քաղաքացիական հավասարության" ՀԿ-ն խորին շնորհակալություն է հայտնում ՀՀ Կառավարությանը, Մարդու Իրավունքերի Պաշտապնության գրասենյակին, "Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին", "Հասարկություն առանց բռնության"ՀԿ-ին, "Իրավաբանների և հոգեբանների միջազգային ակադեմիային"  և "Եզդիների Ազգային Միությանը"  նրանց ունեցած ներդրման, աջակցման և մասնակցության համար:

                            ՄՀՔՀ ՀԿ-ն երկորդ տարին անըդմեջ մասնակցում է EQUITAS Կանադական մարդու իրավունքերի ուսուցման կենտրոնի միջազգային դասընթացին 

                            Արդեն երկրորդ տարին է, ինչ կանադական EQUTAS մարդու իրավունքերի ուսուցման կենտրոնը Ուկրաինայի և Հարավկովկասյան երկրների պետությունների մասակիցների համար կազմակերպում է առանձին դասընթաց Ուկարիանայում: Այս տարի մարդու իրավունքերի ուսուցման ոլորտում միջազգային դասընթացը տեղի ունեցավ Ուկրաինայի Չեռինգով քաղաքում: Հայաստանը այս տարի մասնակցում էր ամենամեծ պատվիրակությամբ` 7 մասնակից, որոնք ներկայացնում էին Մարդու իրավունքերի ոլորտում ակտիվ տարբեր հասարակակն կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դասընթացին մասնակցում էր նաև Մարդու Իրավունքների Պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ "Մենք հանուն Քաղաքացիական Հավասարության" ՀԿ-ն հանդիսանում է EQUITAS կազմակերպության Հասաստանի ազգային գործընկեր, իսկ ՄՀՔՀ ՀԿ նախագահը` փորձագետ: 

                            ՄՀՔՀ ՀԿ նախաձեռնություններն ուղղված մարզերում ՀԿ-ների ներուժի զարգացմանը, մարդու իրավունքերի և բազմազանության քարոզմանը 

                            "Մենք հանուն քաղաքացիական հավասարության" ՀԿ-ի կամավորներն ու աշխատակազմը "Երիտասարդների Երկխոսություն Հանուն Բազամազանության" Ծրագրի շրջանակներում իրականացրեցին մի շարք նախաձեռնություններ ուղղված Հայաստանում բազմազանության հաստատմանը, մարդու իրավունքերին և ՄՀՔՀ-ին աջակցող և համագործակցող կազմակերպությունների ցանցի ձևավորմանը:  Նախաձեռնությունների հիմնական նպատակը ՀՀ մարզերում գործող, մարդու իրավունքերի ոլորտում ակտիվ կազմակերպությունների ներուժի զարգացումն էր, համագործակցության խթանումը և ՄՀՔՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող` մարդու իրավունքերի և գենդերային հավասարության քարոզումը: ՄՀՔՀ ՀԿ աշխատակազմը և կամավորները հայտնում են իրենց մեծագույն շնորհակալությունը տեղական ինքնակառավարման մարմիններին, համայնքային գրադարաններին և բոլոր այն անձանց ովքեր աջակացել են տվյալ նախաձեռնությունների իրականցմանը:
                            Արդյունքում, ՄՀՔՀ ՀԿ-ն կազմակերպեց սեմինար-վարժանքներ, որոնք վարեցին, ՄՀՔՀ կամավորները, "Մարդու իրավունքեր և բազմազանություն" դասընթացի մասնակիցները և աշխատակազմը: Դասընացները կազմակերպվել են հետևյալ համայնքների և ՀԿ-ների համար.
                            • Հրազդանի "Օրհուս" կենտրոն
                            • Ֆերիկ գյուղի ակտիվիտներ և բնակիչներ
                            • Աբովյան քաղաքի ուսանողների խորհուրդ
                            • Տավուշի մարզում գործող ՀԿ-ներ և ակտիվիստներ
                            • Մեծամորի "Հույսի Մեծամոր" ՀԿ
                            • Գավառ քաղաքի "Արժանապատիվ սերունդ" ՀԿ և ակտիվիստներ

                            Նախաձեռնություններն իրականացվել են են Նիդեռլանդերի Արտաքին Գործերի Նախարարության ֆինանսական աջակցությամբ: Ավելի մանրմասն ծանոթանալու համար կարող եք այցելել ֆեյսբուքի մեր էջ կամ հետևել "Երիտասարնդերի երկխոսություն" ամսագրին:

                            Ներկայացնում ենք Ձեզ "Երիտասարդների Երկխոսություն" եռամսյակային երիտասարդական ամսագիրը: Այն կարող եք կարդալ առցանց, ներբեռնել կամ վերցնել տպագիր Ձեր օրինակը` այցելելով մեր համայնքային կենտրոն: 
                            1st_issue_magazine_youth_dialogue.pdf
                            File Size: 4648 kb
                            File Type: pdf
                            Download File

                            2nd_issue_magazine_youth_dialogue.pdf
                            File Size: 3440 kb
                            File Type: pdf
                            Download File


                            Միջոցառումներ
                            Դուք կարող եք հաստատել ձեր մասնակցությունը  գրելով մեզ առցանց կամ հետևել Facebook-ի մեր էջին 


                            Ապրիլ

                            • 06/04/12 - Արտահասանելի աշխատանքների օր
                            • 07/04/12 - Հավասարը հավասարին մեթոդով կրթման օր
                            • 12/04/12 - Թեմատիկ հանդիպում և կինոքննարկում
                            • 12/04/12-  Անձնական պատմությունների ակումբ
                            • 14/04/12 - Արտահասանելի աշխատանքների
                            • 15/04/12 - Հավասարը հավասարին մեթոդով կրթման օր
                            • 21/04/12 - Խմբային բժշկական խորհրդատվություն.
                            • 22/04/12 - Արտահասանելի աշխատանքների օր
                            • 30/04/12 - Արտահասանելի աշխատանքների օր

                                   
                            Մայիս

                            • 02/05/12 - Արտահասանելի աշխատանքների օր
                            • 04/05/12 - Հավասարը հավասարին մեթոդով կրթման օր
                            • 11/05/12 - Թեմատիկ հանդիպում և կինոքննարկում
                            • 11/05/12-  Անձնական պատմությունների ակումբ
                            • 13/05/12 - Արտահասանելի աշխատանքների
                            • 16/05/12 - Հավասարը հավասարին մեթոդով կրթման օր
                            • 22/05/12 - Խմբային բժշկական խորհրդատվություն 
                            • 24/06/12 - Արտահասանելի աշխատանքների օր
                            • 31/07/12 - Արտահասանելի աշխատանքների օր


                            Picture
                            Picture

                            Բոլոր իրավունքները պատկանում են 
                            «Մենք Հանուն Քաղաքացիական Հավասարության» ՀԿ-ին
                            Picture

                              Հետադարձ Կապ

                            Send

                            Create a free web site with Weebly